Մյանմարի ԱԳ նախարար եւ երկրի փաստացի ղեկավար Աուն Սան Սու Չժին առաջին անգամ այցելել է Ռաքհայն նահանգի տարածք, որը լքել են ռոհինջա մուսուլմանները, հայտնում է Reuters-ը:

Մյանմարի առաջնորդին տեղափոխող ռազմական ուղղաթիռը նահանգի մայրաքաղաք Սիտուեում վայրէջք է կատարել տեղական ժամանակով մոտ 9.00-ին:

Սա քաղաքական գործչի առաջին այցն է ռոհինջաների տարածք՝ հումանիտար ճգնաժամի մկնարկի պահից սկսած: Նա պատրաստվում է այցելել նաեւ ռոհինջաների կենտրոնացման հիմնական վայրը՝ Մաունգդո բնակավայր:

Գեծակալության տեղեկություններով՝ այստեղից հարեւան Բանգլադեշ է հեռացել 600 հազարից ավելի մարդ:

Սու Չժին Ռաքհայն չի այցելել 2015 թվականի ընտրություններում հաղթելուց հետո պաշտոնը ստանձնելուց ի վեր: