ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում է, թե ինչպիսին է եղել վարկերի եւ դրամաշնորհների արդյունավետությունը:
«Մինչեւ տարեվերջ մեր պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58,8 տոկոս, սա պաշտոնական հայտարարություն է: Ֆինանսների նախարարն առաջարկում է նոր հարկաբյուջետային կանոններ: Ես համոզված եմ, որ հաջորդ տարի պետական պարտքը 60 տոկոսից անցնելու է, քանի որ հաջորդ տարվա բյուջեի մասին է խոսքը, անցած վարկերի եւ դրամաշներհների արդյունավետությունն ինչպիսի՞ն է եղել, ո՞ւր ենք մենք գնում վարկերի այսպիսի շալակով»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` եվրոպական ինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պատգամավորը՝ դիմելով հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Փոխնախարարը նշեց, որ արդյունավետությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին որ բյուջեով նախատեսված մյուս ծախսերի օգտագործման արդյունավետությունն է. «Անիմաստ կլինի մտածել, որ որեւէ երկրում արդյունավետությունը կգնահատվի կատարյալ, միանշանակ անելիք կա, մտահոգության առարկա պետք է լինեն վարկային միջոցներ»:




























