Նոյեմբերի 2-ին Երեւանում աշխատանքն է սկսել «Երեխայի կյանքի իրավունքը ընտանիքում» միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու անձինք Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ավելի քան 10 երկրներից:

«Վաղուց է հայտնի, որ երեխայի վրա բացասական է ազդում շուրջօրյա հոգածությունը՝ վնաս հասցնելով նրանց զարգացմանը եւ ընդունակություններին»,- հայտարարեց ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տատյանա Ռադոչայան՝ հավելելով, որ այս համաժողովը մեծ կարեւորություն ունի փորձի փոխանակման եւ երկրի առջեւ կանգնած մարտահրավերներն ու ձեռքբերումները ներկայացնելու համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին նշեց, որ երկրի Սահմանադրության մեջ գրանցված է, որ ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո է գտնվում: «Անհնար է երեխայի զարգացման համար ավելի լավ միջավայր գտնել, քան ընտանիքն է»,- նշեց Թաթոյանը: