Պետությունը պարտավոր է ընտանիքների հետ աշխատել: Այս մասին «Երեխայի կյանքի իրավունքը ընտանիքում» միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ընտանիքի անդամներին աշխատանքով ապահովելու համար կամ օգնություն ցույց տալ սոցիալական տարբեր խնդիրների լուծման համար: «Ակնհայտ է, որ երեխաները հատուկ հաստատություններում են հայտնվում ընտանիքների սոցիալական ծանր պայմանների պատճառով»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ այս պատճառով ծնողները չեն կարողանում իրենց երեխաների մասին հոգալ, նրանց դաստիարակել ինչպես պետք է: