Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 83,5 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական է գնահատում բնակչության 52,1 տոկոսը: Այդ են վկայում է «Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի» անցկացրած հարցման հրապարակած տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերին նախագահի հավանության ցուցանիշը միջինում 83,5 տոկոս է կազմել, հոկտեմբերի 23-29-ի միջին նշանակությունը՝ 83,2 տոկոս: Վարչապետի եւ նախարարների կաբինետի աշխատանքների գնահատականները, ընդհանուր առմամբ, ամսվա վերջում նվազել են՝ մինչեւ 52,1 տոկոս եւ 57,6 տոկոս:
Պետդումայի եւ Դաշնության խորհրդի հավանության վարկանիշները (ամսական կտրվածքով) հոկտեմբերին որոշ չափով զիջել են սեպտեմբերի ցուցանիշներին (Պետդուման `53,2 տոկոսից մինչեւ 48,2 տոկոս, ՖԽ-ն` 59,7-ից մինչեւ 55,5 տոկոս):
Ուսումնասիրության համաձայն՝ քաղաքական գործիչների վստահության վարկանիշում Վլադիմիր Պուտինի ցուցանիշը մնում է կայուն: Հոկտեմբերի վերջին այն աճել է 52,5 տոկոսի: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն (19,2 տոկոս) եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (13,5 տոկոս):
«Հակավարկանիշը» ինչպես եւ նախկինում գլխավորում է Վլադիմիր Ժիրինովսկին: Ամսվա վերջին նրա վարկանիշը 29,1 տոկոսի է հասել:



























