Ես ռուսամետ եմ, թե արեւմտամետ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է՝ ես հայամետ եմ: Նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ երկրի համար կարեւոր է ե՛ւ եվրասիական ինտեգրացիան, ե՛ւ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Կառավարության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են ինչպես Ռուսաստանի, Իրանի, այնպես էլ արեւմտյան երկրների դեսպանների ու քաղաքական գործիչների հետ: «Մենք պարբերաբար հանդիպում ենք արեւմտյան երկրների դեսպանների հետ: Իսկ 2018-ի հունվարին ելույթ կունենանք Դավոսի տնտեսական համաժողովում, որտեղ կներկայացնենք, թե մեր երկիրն ինչպիսին ենք ցանկանում տեսնել»,- նշեց Կարապետյանը: