Հայաստանում համայնքների համաչափությունն ապահովելու համար պետք է պետությունը դոտացիաների չափը մեծացնի, դրան զուգահեռ ծրագրային բյուջետավորմամբ ֆինանասավորում իրականացվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցին՝ ինչու է համայնքներին բյուջեից քիչ գումար հատկացվում:

«Հենց Գյումրի եմ գնում, հիշում եմ մեր բոլոր կառուցածները, քանդածները, մաքրածները: Համայնքներում ֆինանսների ճիշտ կառավարում չեն կատաում, պետք է հստակ ֆիքսալ քաղաքականություն կատարել՝ տված, հավաքագրած փողն ինչպես է ծախսվում: Փող ծախսելու տրամաբանությունը պետք է փոխվի: Մեր երկրում համաչափությունն ապահովելու համար պետք է պետությունը դոտացիաների չափը մեծացնի, դրան զուգահեռ ծրագրային բյուջետավորմամբ ֆինանասավորում իրականացնի»,-ասաց նա: