Աֆրիկական արմատներով մոսկվացի գործարար Սամսոն Շոլադեմին 2018 թվականի մարտին ՌԴ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին է հայտարարել: Նրա  նախընտրական արշավի լոզունգն  է «Ռուսաստանն առանց կեղծիքի», հաղորդում է  Life-ը:

«Ես 40 տարեկան եմ: Բնիկ մոսկվացի եմ, գործարար: Անցյալում՝ լրագրող եւ բլոգեր: Ես որոշում եմ ընդունել պաշտոնապես մասնակցել Ռուսատանի նախագահական ընտրություններին»,-Facebook-ում գրել է նա:

Թեկնածուն նշել է, որ իր նախընտրական արշավի ժամանակ մտադիր է հասարակության եւ դաշնային իշխանությունների ուշադրությունը հրավիրել Մոսկվայի մարզի Իվանովսկի շրջանի խնդիրներին, այդ թվում Տերլեցկու այգու վիճակին եւ մայրաքաղաքի օդի աղտոտվածությանը:

Բացի այդ, նա նշել է, որ պատրաստ է իր թեկնածությունից հրաժարվել այն  թեկնածուի օգտին, որը կկարողանա առավելագույն ուշադրությունը հրավիրել նշված երկու խնդիրներին: