«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC)  ձախ արմատական, ապստամբական խմբավորման ղեկավար   Ռոդրիգո Լոնդոնյոն, որը հայտնի է Տիմոլեն Խիմենես եւ Տիմոշենկո մականուններով, 2018 թվականին Կոլումբիայի նախագահական ընտրութուններին մասնակցելու մտադրության մասին է հայտարարել, հաղորդում է DW-ն:

Որպես թեկնածու նա ներկայացնելու է «անհող գյուղացիների, հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն չունեցող կանանց, հնարավորութւուններ չունեցող երիտասարդների» շահերը, Twitter-ում գրել է Տիմոշենկոն:

Փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու հանդես կգա 2017 թվականին FARC-ի հիման վրա ստեղծված «Ընդհանուր այլընտրանքային հեղափոխական ուժ» կուսակցությունից Իմելդա Դասը: