ԿԺԴՀ-ի կոմից սպառնալիքի ֆոնին Ավստրալիայի իշխանությունները ավելի քան 150 մլն դոլար կծախսեն ռազմանավերի լրացուցիչ սարքավորվածության համար։ Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշում են, որ ավստրալական նավատորմի 13 նավերը սարքավորվելու են հրթիռներով։

«Վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանում ու աճող սպառնալիքների հետ կապված բարդ իրավիճակը նշանակում են, որ մենք պետք է մեկ քայլ առաջ լինենք»,- հայտնել է վարչապետը։ «Մեր պաշտպանական ուժերը պաշտպանական ու հարձակողական սպառազինման լավագույն համակարգերով սարքավորելը կերաշխավորի, որ մենք կկարողանանք պատասխանել մեր ճանապարհին առաջացող նոր սպառնալիքներին»,- հավելել է նա։