ՌԴ Դաշնային ժողովի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստը շատ արդյունավետ էր: Այս մասին նոյեմբերի 2-ին՝ խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ , հայտարարել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ  Արտաշես Գեղամյանը:

Գեղամյանը նշել է, որ նիստի ընթացքում հայկական կողմը 9 ելույթ է ունեցել, ռուսական կողմը՝ 6:

«Դրանք ելույթներ էին, որոնց ընթացքում մենք  մեզ մտահոգող հարցերը բարձրացրեցինք», - ասել է նա՝ հավելելով, որ ռուսական պատվիրակությանը ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ Դաշնային ժողովի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ  Ռիժկովն իր հերթին նշել է, որ Հայաստանի նախագահն առաջին անգամ չէ հյուրընկալում ռուսական պատվիրակության անդամներին:

«Այս տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր 15 հանդիպումներին մեզ միշտ ընդունել է նախագահը: Երբեք չի եղել, որ նախագահը մեզ չընդունի: Մենք շատ գոհ ենք այս, թեկուզ կարճ հանդիպումից», - ասել է Ռիժկովը