Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը նոյեմբերի 2-ին հանդիպել է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ Լոնդոնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են մոտ ժամանակներում համագործակցության հեռանկարները՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախաշեմին։ «Կոշտ սահմանից հեռանալը Մեծ Բրիտանիայի գլխավոր առաջնայնությունն է Brexit-ի հարցերով բանակցությունների ընթացքում, ես ուրախ էի հանդիպել նախարար Քովենիի հետ եւ բաց ու կառուցողական զրույց ունենալ այն մասին, թե ինչ հատուկ լուծումներ են պահանջվում Իռլանդիա ունիկալ կղզու համար»,- հայտնել է Դեւիսը։ Քաղաքական գործչի խոսքով՝ կողմերը նշել են «ճկուն լինելու ու լուծումների որոնմանը ստեղծագործաբար մոտենալու անհրաժեշտությունը»։ «Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք այնպիսի գործարքի հասնել ԵՄ-ի հետ, որը թույլ կտա պաշտպանել Բելֆաստի համաձայնագիրը դրա բոլոր ասպեկտներով  ու ապահովել մարդկանց ու բիզնեսին անհրաժեշտ վստահություն»,- նշել է Դեւիսը։