Հյուսիսային Կորեան, հնարավոր է, պատրաստվում է հերթական հրթիռային փորձարկմանը՝  բաժանված թերակղզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից ընդամենը օրեր առաջ: Ինչպես հայտարարել են Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունից, Փհենյանի հրթիռային տեխնոլոգիաների հետազոտման օբյեկտներում դրսեւորվում է գործունեության ակտիվացում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Հարավկորեական հետախուզության գնահատականով՝ հյուսիսկորեական միջուկային Պունգերի պոլիգոնը սեպտեմբերի 3-ին անցկացված 6-րդ եւ այս պահին ամենահզոր միջուկային փորձարկման ընթացքում կարող էր վնաս հասցնել, քանի որ պայթյունը նվազագույնը 3 ստորգետնյա ցնցում է առաջացրել:

«Հյուսիսային Կորեան մշտապես շարունակելու է միջուկային փորձարկումներն ու    մարտագլխիկների փոքրացման ու դիվերսիֆիկացման աշխատանքները»,- հայտարարել է հետախուզական ծառայությունը:

Միջուկային ու հրթիռային փորձարկումների շարունակությունը հանգեցրել է Փհենյանի ու Թրամփի միջեւ բանավոր հակադրության , որը բացեիբաց սպառնացել է ՀյուսիսայինԿորեայի դեմ ռազմական գործողություններով: