Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն իր կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյին նվիրել է ուկրաինական արտադրության գունավոր գուլպաների հավաքածու: Այդ մասին իր Twitter-ում գրել է Տնտեսական զարգացման եւ առևտրի փոխնախարար Նատալյա Միկոլսկայան, փոխանցում է «Սեգոդնյա» պարբերականը: Կառավարության ղեկավարը Թրյուդոյին նվիրել է մի քանի զույգ գուլպա, որոնցից մեկի վրա կարելի է տեսնել Lviv (Լվով) գրությունը:
«Շատ են գրում Ջասթին Թրյուդոյի գուլպաների մասին: Այժմ նրա հավաքածուի մեջ կան նաեւ Ուկրաինայում արտադրված գուլպաներ»,– գրել է Միկոլսկայան:
Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնի է գունավոր գուլպաների նկատմամբ ունեցած իր սիրով:
































