ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրկվել է Twitter-ի իր միկրոբլոգից: Իհարկե, ընդամենը 11 րոպեով: BBC-ն հայտնում է, որ նախօրեին Թրամփի էջը հանկարծ անհետացել է: Հաշիվը չի աշխատել 11 րոպե, որից հետո վերականգնվել է, հայտնել է սոցցանցի ղեկավարությունը:
Նշվում է, որ @realdonaldtrump հաշիվը ապաակտիվացվել է ընկերության տեխնիկական աջակցության ծառայության աշխատակիցներից մեկի կողմից, որը վերջին օրն էր աշխատում ընկերությունում այդ հաշվի հետ: Չնայած այն ընդամենը 11 րոպեով չի աշխատել, Twitter ընկերությունը այս միջադեպի ներքին քննություն է սկսել է:
Դոնալդ Թրամփը, որը հաճախ է օգտվում Twitter-ից եւ 41,7 մլն բաժանորդ ունի, տեղի ունեցածը չի մեկնաբանել:
Հինգշաբթի երեկոյան Twitter-ի օգտատերերը, մտնելով Թրամի էջ, հետեւյալ հաղորդագրությանն են հանդիպել՝ «Կներեք, այս էջը գոյություն չունի»:




























