Սեուլը քննարկում է Փհենյանի դեմ նոր միակողմանի պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը: Այն քննարկվել է Սեուլում ուրբաթ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը:
«ԱԱԽ մշտական կոմիտեի անդամները քննարկել են հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների հարցը, որոնք կառավարությունը կարող է մտցնել Փհենյանի դեմ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
Ընթացիկ մայիսին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի իշխանության գալուց ի վեր Հյուսիսային Կորեան անցկացրել է բալիստիկ հրթիռների 10 արձակում եւ մեկ միջուկային փորձարկում:
Հարավային Կորեայի առաջնորդը պահանջել է Փհենյանի վրա առավելագույն քաղաքական եւ պատժամիջոցային ճնշում գործադրել, որպեսզի այլ ելք չունենա, քան բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու իր միջուկային զինաթափման վերաբերյալ երկխոսություն սկսելը:



























