Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանային լարվածության խորացման մեջ՝ նշելով, որ ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչները անցել են Կորեական թերակղզու տարածքով, հաղորդում է «Սինխուա»-ն:

«Գուամայի Անդերսոն բազայում տեղակայված ամերիկյան Բ-1Բ ռազմավարական ռմբակոծիչները, մտել են Կորեայի հանրապետության օդային տարածք՝գլխավոր հյուսիսկորեական օբյեկտների վրա ռումբեր նետելու փորձերի մշակման համար»,- հաղորդում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝  «իրավիճակի լրջությունը» կայանում է նրանում, որ «Ռոնալդ Ռեյգան»  ավիակիրը շարունակում է մնալ Կորեական թերակղզու ջրերում՝  Կորեայի զորքերի հետ համատեղ ռազմածովային զորավարժույթունների ավարտից հետո:

Միեւնույն ժամանակ երկու այլ ավիկաիրներ՝  «Թեոդոր Ռուզվելտը» եւ«Նիմիցը» նույնպես գտնվում են ԱՄՆ 7-րդ  նավատորմի գործողությունների շրջանում:

«Իրականությունը ակնհայտ ցույց էտալիս, որ ԱՄՆ-ն խորացնում է Կորեական թերակղզու իրավիճակը եւ ձգտում է միջուկային պատերազմ բորբոքել», - հաղորդում է գործակալությունը: