Երեւանում նոյեմբերի 1-3-ը Եվրասիական ֆոնդային բորսայի 24-րդ տարեկան վեհաժողովն է տեղի ունեցել:
Վեհաժողովին մասնակցել են ԵՖԲ անդամ երկրների ֆոնդային բորսաների ղեկավարները եւ ավելի քան 20 երկրներից եւ 23 կազմակերպություններից հրավիրված անձինք: Այս վեհաժողովն առաջինն էր Ստամբուլից Երեւան գլխավոր գրասենյակի տեղափոխելուց հետո: Մասնավորապես մասնակցել են Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը եւ ԵՖԲՄ խորհրդի նախագահ Մուհամեդ Ֆարիդը:


























