Բացի նրանից, որ Եվրասիական միության ֆոնդային բորսայի (ԵՄՖԲ) գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երեւան է տեղափոխվել, ընտրվել է նոր անձնակազմ: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական միության ֆոնդային բորսայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը:

Նրա խոսքով՝ նրանք առաջին հերթին կաշխատեն ԵՄՖԲ անդամ երկրների շուկաների առաջմղման ուղղությամբ՝ ապահովելով նրանց մրցունակության եւ հեղինակության բարձրացումը: «Այսպիսով, մենք կապահովենք ներդրողների համար այդ շուկաների հասանելիությունը»,- պարզաբանեց Սարոյանը՝ հավելելով, որ աշխարհի բոլոր երկրների ներդրողները կտեղեկացվեն ե՛ւ հայկական շուկայի, ե՛ւ ԵՄՖԲ անդամ երկրների շուկաների մասին: