2018 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության կետեր կստեղծի եւս 12 սահմանամերձ գյուղերում: Այս մասին նոյեմբերի 3-ին ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱԻՆ առանջնահերթություններից մեկն է նման հենակետերի աջակցությունը: Արդեն 10 կետ է ստեղծվել, որոնք հագեցած են բյուջեի խնայողությունների գումարների հաշվին: Իսկ անձնակազմը հավաքվել է կենտրոնական ապարատի կրճատման եւ մոտ 250 մարդու շրջաններում տեղաբաշխելու ճանապարհով: «Նույնկերպ կկազմավորվեն նաեւ հետագա 12 կետերը»,- հավելեց նախարարը:




























