Կատալոնիյայի Յորետ Դե Մար քաղաքում առաջին անգամ կայացել է հայ-կատալոնական փառատոն՝ Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներակացուցիչների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կատալոնիայի «Արարատ» միությունից:

Արվեստի փառատոնը տեղի է ունեցել Յորետ Դե Մար քաղաքի «Սանտ Ռոմա» եկեղեցում: Հայաստանից  մասնակցել են Երեւանի «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային փառատոնի դափնեկիրները:

Համերգին իր օրհնության խոսքով հանդես է եկել Իսպանիայում եւ Պորտուգալիայում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ.Սիփան վարդապետ Գեւորգյանը: