Անշարժ գույքի գնահատման ոլորտում, ինչպես եւ մյուս բոլոր ոլորտներում, իր խնդիրները կան: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անշարժ գույքի գնահատման տնօրեն Արա Ադուրյանը:
«Այլ երկրներում վարկը հիմնականում տրամադրվում է վարկառուի անձնական որակների հիման վրա, իսկ մեզ մոտ ավելի կարեւոր է գրավը, քանի որ այլընտրանք չկա»,- նշեց Ադուրյանը: Նրա խոսքով՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան հանձնաժողովի մասնագետները, սակայն, պարբերաբար քննարկումներ են կազմակերպում այս խնդիրների լուծման ճանապարհները գտնելու նպատակով:




























