Հայկական բանկերն արդեն արժույթային շուկայի մասնակիցների թվում են: Այս մասին նոյեմբերի 3-ին՝ Եվրասիական ֆոնդային բորսայի միության Կոնգրեսի շրջանակներում լրագորղների հետ զրույցում, ասել է Մոսկովյան բորսայի փողի շուկայի ղեկավար Իգոր Մարիչը:
Նա հույս ունի, որ հայկական ֆինանսական ինստուտների մասնկացությունը գործարքներին կընդլայնվի:
«Այդպիսի դեպքերում մենք աշխատում ենք գործիքներ եւ ուղղակի գնանշումներ առաջարկել մեկ արժույթից մյուսին», - բացատրել է Մարիչը՝ հավելելով, որ Հայաստանում բորսայի շուկայի գործունեությունը բավական մրցունակ կարող է լինել:




























