Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում դեռ այդքան ամոթալի վիճակում չի եղել կրթության ֆինանսավորման հարցում, ինչպես հիմա։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա կարծիքով, եթե Հայաստանում հայտարարում են, որ հանրապետության հիմնական մրցունակ ունեցվածքը մարդկային պոտենցիալն է եւ մտավոր  հնարավորությունները, ապա անհրաժեշտ է այդ սեկտորում համապատասխան  ներդրումներ կատարել։

«Եվ ոչ միայն ֆինանսների եւ ծախսերի մասով, այլ նաեւ կազմակերպման առումով»,- ասել է Մանասարյանը՝ հավելելով, որ ինքը չգիտի, թե կառավարությունն ինչ պլաններ ունի այդ ոլորտի բարելավման համար։