Ջորջ Սորոսի հիմնադրած ֆոնդի մենեջերին կասկածում են կանանց նկատմամբ բռնությունների մեջ։ 62-ամյա Հաուի Ռուբինի դեմ 3 հայց է ներկայացվել, հայտնում է New York Post-ը։

Տուժածները պնդում են, որ Ռուբինը կանանց հրավիրում էր իր մոտ՝ ստորգետնյա ԲԴՍՄ սենյակ եւ մեկ գիշերվա համար 2-5 հազար դոլար էր վճարում։

Ընդ որում, սեքսի ժամանակ նա ծեծում եւ բռնաբարում էր կանանց՝ օգտագործելով շղթաներ։ Դրանից հետո կանայք ստիպված են եղել դիմել բժշկի։

Մի անգամ նա այնքան ուժեղ էր հարվածել մի կնոջ կրծքի, որ նրա իմպլանտը տեղից դուրս էր եկել։

Ռուբինի փաստաբանները պնդում են, որ գաղտնի սենյակ այցելելուց առաջ կանայք չբարձրաձայնելու մասին համաձոայանգիր էին ստորագրել։ Կասկածյալը ոչ մի կերպ չի մեկնաբանում մեղադրանքները։