Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ՆԳՆ-ի համար ուսապարկեր գնելու կոռուպցիոն գործով անցնող տեսագրության բնօրինակը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Խոսքը ՆԳ նախկին փոխնախարար Սերգեյ Չաբոտարի սենյակի թաքնված տեսախցիկի տեսագրության մասին է, որում նա իբր թե ՆԳ նախարարի որդու՝ Ալեքսանդր Ավակովի հետ քննարկում է գերատեսչության աշխատակիցների համար ուսապարկեր գնելու հարցը։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ նախարարությունը դրանք գնել է ֆիկտիվ ընկերությունից։

Աղբյուրները հայտում են, որ ՆԳ նախարարը վստահ է, որ դատարանում իր որդու դեմ գործը կտապալվի, քանի որ մեղադրանքներւ հիմնված են հիմնականում մոնտաժած տեսանյութի վրա։

«Իսկ բնօինակը բացակայում է։ Այն ուղղակի չկա։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, երբ համացանցում տեսել են այդ տեսանյութը վախեցել են եւ ոչնչացրել բնօրինակը, ինչպես նաեւ տեսախցիկը, որը դա ձայնագրել էր»,- ասել է պարբերականի աղբյուրներից մեկը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին քրեական վարույթ է սկսվել Ազգային գվարդիայի համար ուսապայուսակների գնման գործով: Լրագրող Ռոման Բոչկալան հայտնել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ուսապայուսակները գնել է հատը 3 հազար գրիվնայով՝ ընդհանուր 14,5 մլն գրիվնա գումարի:

Ավելի ուշ YouTube-ում հրապարակվել է իբր նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի եւ մի մարդու զրույցի տեսանյութը, որը նման է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն: Տեսանյութում 2 տղամարդիկ զրուցում են ՆԳՆ ստորաբաժանումների համար ուսապայուսակների մատակարարումների մասին, ըստ որում՝ իբր Չեբոտարի աշխատասենյակում եւս մեկ մարդ կա: