ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է վիճարկել AT&T ընկերության կողմից Time Warner Inc.-ի կլանումը։ Deadline պարբերականը հայտնում է, որ դատական հայց կներկայացվի, քանի որ կողմերը չեն կարողացել կարգավորել հակամենաշնորհային օրենսդրությանը վերաբերող տարաձայնությունները, փոխանցում է Kinonews-ը։

Հաղորդվում է, որ նախարարության եւ AT&T-ի միջեւ բանակցությունները կշարունակվեն։ Շուկան արդեն հասցրել է արձագանքել այդ նորությանը 2 ընկերությունների բաժնեմասերի կտրուկ անկմամբ։ Մասնավորապես, Time Warner Inc.-ի բաժնեմասերը միանգամից էժանացել են 4 տոկոսով, իսկ AT&T մայր ընկերության արժեքը 52 շաբաթ շարունակական անկումից հետո նվազել էր եւս  տոկոսով։

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 23-ին հայտարարվել էր, որ AT&T-ը 85 մլրդ դոլարով գնել է Time Warner ընկերությունը։