«Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրի շիշն ու ապրանքանիշը գրեթե չեն տարբերվում, «Դիլիջան» հանքային ջրի շշից ու ապրանքանիշից: Այս մասին ՏՄՊՊՀ-ի՝ Տավուշի մարզ այցելության շրջանակներում, գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է «Դիլիջան» հանքային ջրի գործարանի տնօրեն Վլադիմիր Դանիելյանը:
Նրա խոսքով, «Դիլիջան Ֆլորովա»-ի այս քայլը մեծապես հարվածել է «Դիլիջան» հանքային ջրի վաճառքին. «Սա, արդյոք, անբարեխիղճ մրցակցության օրինակ չե՞ք համարում»,-ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարց ուղղեց Դանիելյանը:
«Այդուհանդերձ, մենք պատրաստվում ենք մեր արտադրանքն արտահանել Ամերիկա եւ մտահոգված ենք մեր եւ «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրի արտաքին նմանության խնդրով, քանի որ այդ 2-ի նմանության հանգամանքը սպառողին շփոթության մեջ է դնում»,-ընդգծեց գործարարը:
Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը խոստացավ խնդիրն ուսումնասիրել եւ լուծում տալ խնդրին։




























