Խաղողի արտադրության առումով 2017 թվականը դեֆիցիտային էր: Նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Խաղող արտադրողների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Փորձագետը հայտնեց, որ Խաղող արտադրողների միության հաշվարկներով այս տարի Հայաստանում խաղողի ճյուղում սպասվում էր 30-35 տոկոսով անկում, սակայն այն նախնական հաշվարկներից զգալիորեն ավելի բարձր էր:

«Իրականում բերքն ավելի քիչ է եղել: Որոշ տեղերում 40-45 տոկոս»,- պարզաբանեց Սարգսյանը՝ հավելելով, որ 2017 թվականին խաղողի բերքի անկումը անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է:

Փորձագետի խոսքով՝ դրա հետ մեկտեղ խաղող արտադրողները անհեթեթ վիճակում են հայտնվել, քանի որ, չնայած բարձր պահանջարկին, խաղողի վերամշակման շատ գործարաններ գները նվազեցրել են, ինչը հանգեցրել է նրան, որ այս կազմակերպությունները գյուղացիներից խաղողը գնել են ոչ թե 130-150 դրամով, ինչպես եղել է նախկինում, այլ ավելի ցածր գնով:

Սարգսյանը նշեց, որ դա ծանր վնաս է հասցնում խաղողի արտադրությամբ զբաղվող առանց այն էլ գյուղացիների աղքատիկ եկամտին:

«Նման պայմաններում խաղողի գնման գները բարձրանալու փոխարեն,հակառակը՝ նվազել են»,- դժգոհեց Սարգսյանը: