Իսկական կոնյակի կես լիտրը չի կարող 1300 դրամ արժենալ: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաղող արտադրողների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հայկական շուկան չափազանց բարձիթողի վիճակում է:
«Ներկայումս մեր հիմնական խնդիրը կեղծ հումքով գինու եւ կոնյակի արտադրությունն է»,- պարզաբանեց Սարգսյանը՝ հավելելով, որ որոշակի պետական կառույցներ կան, որոնք պետք է զբաղվեն այս խնդրով:




























