Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն չպետք է երազի Հյուսիսային Կորեայի ապանուկլեինացման մասին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ «Հյուսիսային Կորեան երբեք բանակցությունների սեղանին չի բարձրացնի միջուկային զսպման հարցը, որն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար» եւ «ոչ մի քայլ չի նահանջի իր միջուկային ուժերի ամրապնդման ճանապարհից, մինչ պահպանվում է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ թշնամական քաղաքականությունը եւ միջուկային սպառնալիքը»: