Իրաքի հյուսիս-արեւմուտքում՝ Սիրիայի հետ սահմանին, Էլ Կաիմ եւ Ռավա գյուղերի մոտ 2 հազար ընտանիք լքել են իրենց տները տարածաշրջանն ԻՊ գրոհայիններից ազատագրելու գործողությունների ժամանակ, հայտնում է Al Arabiya-ն։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անցյալ 10 օրերի ընթացքում առնվազն 2 հազար ընտանիք մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ Էլ Կաիմ եւ Ռավա շրջաններից, որոնք մինչեւ այդ վերահսկվում էին ԻՊ գրոհայինների կողմից։ Տեղաբնակների խոսքով՝ Իրաքի բանակի հարձակմանը զուգահեռ ահաբեկիչները տասնյակ խաղաղ բնակիչների օգտագործել են որպես կենդանի վահան։




























