Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 11-ի դրությամբ քաղաքապետի ընտրություններին մասնակցե է քվեարկության իրավունք ունեցող 18105 քաղաքացիներից 1986-ը (10.97) տոկոս։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քվեարկության իրավունք ունեցող 22148 քաղաքացուց ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 3303 քաղաքացի (14.91)  տոկոս, Սիսիանում՝ 23213 քաղաքացուց ընտրություններին մասնակացել է 2509-ը (10.81) տոկոս։

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էլ ընտրելու իրավունք ունեցող 21600 քաղաքացուց ըտրություններին մասնակցել է միայն 742-ը (3.44) տոկոսը։

Այսպիսով, ասօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49 020 է կամ 10.8 %: