Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկը, «Ազգային կամք»-ի (VP) պատգամավոր Ֆրեդի Գեւարան Չիլիի դեսպանատանը ապաստան է փնտրում, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Չիլիի ԱԳՆ-ին:

Ընդդիմադիրը Չիլիի դեսպանին խնդրել է իրեն պաշտպանություն տրամադրել, քանի որ վախենում է սեփական անվտանգության համար:

Նշվում է, որ Գեւարան գտնվում է Կարակասում գտնվող դեսպանատան նստավայրում:

Ավելի վաղ, Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում էր ընդունել Ֆրեդի Գեւարային զրկել պատգամավարոկան անձեռնմխելիութւունից: Նա մեղադրվում է հանցագործության դրդման մեջ: