Հազարավոր հարավկորեացիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սեուլ այցի նախօրեին, զանգվածային բողոքի ակցիայի են մասնակցել, հաղորդում է «Ռենխապ»-ը:
Նախնական տվյալներով՝ Սեուլի կենտրոնում մոտ 5 հազար մարդ է հավաքվել: Ցուցարաները ձեռքներին «Խաղաղություն, ոչ թե պատերազմ», «Դադարեցրեք ռազմական գործողությունները, խաղաղության մասին սկսեք բանակցել» գրվածքներով պաստառներ են պահել:
Ընդ որում հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ ընդգծում են, որ ակցիան ուղղված է Թրամփի՝ Հարավային Կորեա այցի դեմ:
Նրանց խոսքով՝ նրանք ցանկանում են Կորեական թերակղզու անվտանգության հարցին ուշադրություն հրավիրեն:
Թրամփի ասիական ուղեւորությունը կիրակի է սկսվել:




























