Բրյուսելում գտնվող Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը եւ տարածաշրջանայիյն կառվարության նախկին 4 անդամներն առաջիկա ժամերին կձերբակալվեն, հաղորդում է Europa Press-ը:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ նրանք քննիչ դատավորի առջեւ կկանգնեն: Ակնկալվում է, որ տեղական ժամանակով 14: 00-ից հետո դատախազությունը  գործի վերաբերյալ ավելի շատ տվյալներ կներկայացնի:

Նոյեմբերի 4-ին Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ նրանք ուսումնասիրում են Իսպանիայի կողմից Պուչդեմոնին եւ իր գործընկերներին կալանավորելու հրամանագիրը:

Պուչդեմոնի փաստաբանը արդեն հայտարարել է, որ կբողոքարկի Կատալոնիայի նախկին ղեկավարի արտահանձնումը:

Իսպանիայի դատախազությունը նրանց ապստամբության, խռովության եւ պետական միջոցները չարաշահելու մեջ է մեղադրում;

Պուչդեմոնը նշում է, որ նա չի փորձել խույս տալ արդարադատությունից: Կատալոնիայի նախկին ղեկավարի թիմը նրան ներկայացված մեղադրանքները անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված է անվանել, իսկ հնարավոր 30 տարվա ազատազրկումը՝ չափազանց: