ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետեւում է Թեխասում իրավիճակին: Այս մասին Twitter-ի իր մկրոբլոգում հայտնել է նա:

«Աստված Սազերլենդ Սփրինգսի բնակիչների հետ: ՀԴԲ-ն եւ իրավապահները աշխատում են դեպքի վայրում: Ես իրավիճակին հետեւում եմ Ճապոնիայից»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաձիգով զինված անհայտ տղամարդը կրակ է բացել Սազերլենդ Սփրինգսի բապտիստական եկեղեցու այցելուների վրա: Լրատվամիջոցները հայտնում էին 27 զոհի եւ 24 վիրավորի մասին: Հրաձիգին ոստիկանները սպանել էին: