Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը 5 կողոսկրերի տեղաշարժով կոտրվածք է ստացել հարեւանի հարձակման հետեւանքով, հայտնում է Associated Press-ը:
Սենատորի խրհրդականի խոսքով՝ Փոլն ուժգին ցավեր ունի, հայտնի չէ, թե նա երբ կկարողանա աշխատանքի վերադառնալ: Նա հավելել է, որ լիակատար առողջացումը կարող է շաբաթներ եւ ամիսներ տեւել:
Սենատորի հարեւան 59-ամյա Ռենե Բաուչերը Փոլի վրա է հարձակվել նոյեմբերի 4-ին: Հարձակումը կատարվել է, երբ սենատորը տան մոտ գտնվող մարգագետնում խոտ էր հնձում: Վեճի պատճառը չի հաղորդվում:
Բաուչերին ոստիկանությունից ազատ են արձակել 5 հազար դոլար գրավով:




























