Թաթարստանում կործանվել է Bell 407 ուղղաթիռը, հայտնում է ԱԻՆ Գլխավոր վարչությունից։
«Դեպքի վայր ժամանելով՝ պարզվել է, որ վթարվել է Bell 407 ուղղաթիռը։ Բռնկում չի եղել»,– ասված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ Գլխավոր վարչության պետ Անդրեյ Ռոդիգինը հայտնել է, որ օդաչուն զոհվել է։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։


























