Իսպանիայի իշխանությունները հարգանքով են մոտենում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի եւ կառավարության 4 անդամների հարցով Բելգիայի դատարանի վճռին։ Այս մասին ասել է Իսպանիայի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Սորայա Սաենս դե Սանտամարիան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Կառավարության կողմից հաշվի առնելով ժողովրդավարական համակարգի մասին մեր հայտարարությունները առավելագույն հարգանք ենք ցուցաբերում Իսպանիայի, Բելգիայի եւ անկախ դատական համակարգ ունեցող բոլոր պետությունների դատավորների որոշումների նկատմամբ»,– ասել է փոխվարչապետը, որին մեջբերում է Europa Press–ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Պիրենեյան թագավորության ազգային դատական կոլեգիան Բելգիայում գտնվող Պուչդեմոնին եւ Կատալոնիայի կառավարության 4 անդամներին եվրոպական կալանքի օրդեր էր տվել։


























