Եթե ուզում ենք ունենալ ատոմակայանը պահպանող, միջուկային ֆիզիկան զարգացնող երկիր, ապա իրավունք չունենք մեր բակալավրիատական կրթության 70 տոկոսը պահել հումանիտար տիրույթում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Եթե բարձրագույն կրթությունը չենք կարգավորում, բարձրագույն կրթությունից դեպի գիտություն կապը չենք տալիս, հույս ունենալ լուրջ խնդիրներ լուծելու չենք կարող: Պետք է հասկանանք, թե գիտության որ ուղղություններն են մեզ համար առաջնային, այստեղից էլ պետք է հասկանալ՝ ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան: Գյումրիում մենք ունենք 4000 հազար ուսանող, որոնցից 2000-ը սովորում են մանկավարժական համալասարանում, այնտեղի մնացած 5 հաստատություններից 3-ը մի շենքի մեջ են տեղակայված՝ ամեն տեղ կա 100 ուսանող»,-ասաց նա:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ համալսարանի ներսում ակադեմիական ազատությունները պետք է լիարժեք աշխատեն. «Համալսարանի ներսում պետք է ֆեոդալական կառուցվածքը փոխել»: