Համահայկական 2-րդ գիտաժողովի շրջանակում, որը մեկնարկել է նոյեմբերի 6-ին Երեւանում, տեղի կունենա կլոր սեղան, որի շուրջ կհավաքվեն ոչ միայն գիտնականները, այլ նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երիտասարդ գինականների աջակցության ծրագրի ներկայացուցիչ, գիտաժողովի կազմակերպիչներից Գեւորգ Վարդանյանը: Կլոր սեղանը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Գեւորգ Վարդանյանը նշեց, որ կլոր սեղանի նպատակն է գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցության ստեղծումը՝ դրանով նպաստելով գիտության կոմերցացմանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր փոքր թիվ չեն կազմում հեռանկարային գիտական մշակումները, որոնք հնարավոր է վերածել լավ բիզնես ծրագրերի եւ ներդրողներին ներկայացնել:

Հայաստանում գիտական նախագծերում մասնավոր հատվածը ներդրումներն այնքան էլ ակտիվ չի կտարում, սակայն կլոր սեղանի շրջանակում քննարկումները եւ հայկական ծագմամբ գիտնականների հաջող փորձին ծանոթացումը կարող է ցույց տալ, որ, հնարավոր է, մասնավոր հատվածին անչափ ձեռնտու լինի գիտական նախագծերում ներդրումներ կատարելը եւ դրանցից շահույթ ստանալը: