Մոսկվայում նորից ձերբակալել են Մառա Բաղդասարյանին, հայտնում է Mash ալիքը։ Հաղորդվում է, որ «մերսեդեսը», որին ղեկին նա էր, կանգնեցրել են  նախօրեին երեկոյան Կոմսոմոլսկայա պողոտայի վրա։

ՃՈ աշխատակիցներն արձանագրություն են կազմել, եւ աղջիկը պարտավորվել է 5-15 հազար ռուբլի տուգանք վճարել, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։

Հիշեցնենք, որ հուլիսին նրան 595-ժամյա պարտադիր աշխատանքների էին դատապարտել բազմակի խախտումների համար։ 200 ժամ նա արդեն աշխատել է Տվերի գրադարանավարուհու պաշտոնում, փոխանցում է Life–ը։