Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 6- ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 26, յուրացման 3, խարդախության, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 2-ական, անձի առեւանգման, հարկերից խուսափելու, կողոպուտի, համակարգչային հանցագործության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


























