Հայաստանում 2018 թվականին կշարունակեն աջակցել դպրոցական սննդի բաշխմանը։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ ԱԺ–ում 2018-ի բյկուջեի քննարկումների ժամանակ, ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
Այդ նպատակով կհատկացվի 49 մլն դրամ։
Ծրագրում ներառված է 30 հազար դպրոցական։ Ծախսերը բաշխվել են սննդամթերքի փոխադրման վրա։ Մթերքները գնվում են ՌԴ կառավարության դրամաշնորհային միջոցներով։




























