Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի աշխատակիցները սպանության սպառնալիքների կապակցությամբ ոստիկանություն են դիմել: Այս մասին նոյեմբերի 6-ին՝ Europe 1 ռադիոկայանի եթերում,հայտարարել է թողարկող խմբագիր եւ ծաղրանկարիչ Լորեն «Ռիս» Լուրիսոն, հաղորդում է DW-ն:
Նրա խոսքով խմբագրությունը որոշումը կայացրել է սպառնալիքների աճի պատճառով այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին շաբաթաթերթում շվեյցարացի պահպանողական քարոզիչ, իսլամագետ, գրող եւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թարիք Ռամադանի ծաղրանկարն էր հրապարակվել:
Ծաղրանկարի համար առիթ էին հանդիսացել Ռամադանի դեմ երկու կականց կողմից սեռական բռնության մեղադրանքները:
Թերթին անընդհատ սպառնում են, ասել է Լուրիսոն:
«Սոցցանցերում սպանելու սպառնալիքները գագաթնակետին են հասնում: Սա հենց այդ դեպքն է: Դժվար էասել՝ արդյոք այդ սպառնալիքները լուրջ են, բայց մենք դրանց լրջորեն ենք մոտենում, դրա համար որոշել ենք ոստիկանություն դիմել», - ասել է նա:
2015-ին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակում էին գործել: Ներխուժելով ահաբեկիչները 12 մարդ էին սպանել: Հարձակման պատճառը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն էին:




























