Քաղաք-պետություն Սինգապուրին արտասահմանցիների համար ամենաթանկ մեգապոլիս  են անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բրիտանական Economist Intelligence Unit (EIU) ամսագրի ուսումնասիրությանը:

Զեկույցում կյանքի արժեքի համեմատության համար 160 ապրանքների եւ ծառայություների գներն են ուսումնասիրվել:

Հեղինակները նշում են, որ ամենաթանկ քաղաքների տասնյակում հիմնականում ասիական մեգապոլիսներն են հայտնվել:

Սինգապուրը 4 տարի շարունակ առաջին տեղն է գրավում: 2-րդ տեղում է Հոնկոնգը, 3-րդ՝ Ցյուրիխը, այնուհետ Տոկիոն եւ Օսական: Տասնյակի միակ եվրոպական քաղաքը Փարիզն է, որը 10-րդ հորիզոնականը կիսել է Կոպենհագենի հետ:

Սինգապուրում, ըստ ուսումնասիրության, ամենաթանկ ավտոմեքենաներն են ու  հագուստը: