Զիմբաբվեում փոխնախագահ Էմերսոն Մնանգավան ազատվել է պաշտոնից: Նրան ազատել են, քանի որ նա «ոչ չեզոք նշաններ» է ցույց տվել, հաղորդում է BBC-ն:

Նրա ազատումը նախագահ Ռոբերտո Մուղաբեի կնոջ՝ Գրեյսի՝ փոխնախագահի  տեղը զբաղեցնելու  շանսերն ավելի հավանական է դարձնում: Ավելի վաղ կինն ինքն էր ամուսնուն խնդրել ազատել փոխնախագահին:

«Մնանգագվայի պահվածքն իր պարտավորություններին չի համապատասխանում», - ասել է ինֆորմացիայի նախարարը:

Մնանգագվան հետախուզության նախկին ղեկավար է եղել եւ  նախագահի պաշտոնի  առաջատար թեկնածու էր համարվում: