ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով այսօր` նոյեմբերի 6-ին, ցերեկը Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհը փակած շատինցիները քիչ առաջ բացել են ճանապարհը, սակայն որոշել են վաղն առավոտից նորից հավաքել:

NEWS.am-ի տեղեկություններով, շատինցիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, որից հետո միայն հաջողվել է բացել ճանապարհը: Նշենք, որ գյուղացիները բողոքում են համայնքների խոշորացման դեմ եւ պահանջում են անվավեր ճանաչել նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Նշենք, որ Շատին համայնքն այսուհետեւ Եղեգիս խոշորացված համայնքի կազմում է, մինչդեռ շատինցիները պահանջում են այդ որոշումը չեղարկել: