Սեուլի բնակիչ կինը նետվել է 13-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից եւ ընկել աշխատանքի գնացող տղամարդու վրա, հայտնում է South China Morning Post-ը:

Երկուսն էլ ծանր վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել են, սակայն բժիշկներին չի հաջողվել նրանց փրկել՝ տղամարդը եւ կինը մահացել են:

Ըստ ոստիկանության զեկույցի՝ կորեուհին դեպրեսիայով է տառապել, եւ, հավանաբար, որոշել է ինքնասպան լինել:

Հոկտեմբերի 30-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգում 12-ամյա տղան նետվել է էստակադից եւ սպանել 22-ամյա աղջկան՝ նա ընկել էր աղջկա մեքենայի վրա: Մարիսա Հարիսն իր ամենագնացով ընթանում էր մայրուղով, երբ դեռահասն ընկել է մեքենայի վրա: Ուղեւորի առջեւի նստատեղին նստած նրա ընկերը կարողացել է ղեկը թեքել եւ մեքենան կանգնեցնել:

Աղջիկը տեղում մահացել է, նրա ընկերը չի տուժել, իսկ տղային կրիտիկական վիճակում հիվանդանոց են տեղափոխել: